Այսօր` հուլիսի 19-ին, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող ռազմաբազայում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով երկրի իրավապահ մարմինները:
Հիվանդանոց են տեղափոխվել ԱԻՆ-ի երեք աշխատակիցներ, որոնցից երկուսը այրվածքներ են ստացել հրդեհը մարելիս, իսկ երրորդը թունավորվել է գազից:
Հրդեհը բռնկվել է ռազմաբազայի պահեստներում, որտեղ զինամթերք էին պահում: Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ եւ ԱԻՆ-ի պետական հրշեջ ծառայության ուղղաթիռներ: Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:


























