Թուրքիայում հուլիսի 19-ին վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը:

Ինչպես Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դեպքը տեղի է ունեցել Սերիք քաղաքի շրջակայքում`ժամը  06:00-ին: Ավտոբուսն ուղեւորվելիս է եղել Անթալիայի օդանավակայան: 

Տուժել են ռուս 12 քաղաքացիներ, նրանցից 11-ը թեթեւ վնասվածքներ են ստացել: Մեկ զբոսաշրջիկ կին կոտրել է ոտքը: Բոլոր տուժածներին բժշկական  շտապ օգնություն է ցուցաբերվել, նրանք արդեն այսօր կարող են մեկնել Անթալիայից:

Նշենք, որ Թուրքիայում հաճախ են ռուսների մասնակցությամբ պատահարներ տեղի ունենում: 2012 թվականի ապրիլին ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի էր ենթարկվել Թուրքիայի Ալանյայի շրջանում:  Ավտոբուսում  27 զբոսաշրջիկներ էին եղել: Ոչ ոք լրջորեն չէր տուժել: 

Ըստ վիճակագրության` հենց Թուրքիային է բաժին ընկնում արտասահմանում ռուսների մահացության դեպքերի մեծամասնությունը:

2011 թվականի զբոսաշրջային տարեշրջանի տվյալներով` այնտեղ  զոհվել է 58 ռուս: ՌԴ-ի 12 քաղաքացիներ զոհվել են ավտովթարներից,  եւս 180-ը վիրավորվել են: