«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի մաքուր շահույթը 2011 թվականին ավելացել է 29 տոկոսով, կազմելով 889,4 մլն դրամ (շուրջ 2,16 մլն դոլար): Այս մասին նշվում է ընկերության տարեկան զեկույցում:

Ընկերության ակտիվները 2011 թվականի վերջին կազմել է 3,46 մլրդ դրամ, ինչը 29,5 տոկոսով ավելի է 2010-ի ցուցանիշից:
Նշենք, որ Ավանի աղի կոմբինատը Հայաստանում աղի արտադրության երկու ձեռնարկություններից մեկն է եւ փաստացի սննդի աղի միակ խոշոր արտադրողն է:

2010 թվականի հետ համեմատած, Հայաստանում աղի արտադրությունը (խոշորագույն արտադրողը Կովկասում) աճել է  20,8 տոկոսով, կազմելով 35,6 հազար տոննա: Աղի արտահանումը Վրաստան կազմել է 5623 տոննա (506,8 հազար դոլար), ինչը գրեթե կրկնակի (93 տոկոսով) ավելի է 2010-ի ցուցանիշից: