Ամերիկյան Թեքսաս նահանգում առաջին անգամ մահապատիժ է իրականացվել միայն մեկ դեղամիջոցի` պենտոբարբիտալի ներարկմամբ: 33-ամյա Յոկամոն Հիրնը մահապատժի է ենթարկվել Դալլասում 1998թ. բորսայի բրոքերի առեւանգման եւ սպանության համար:

Նա այս տարվա ընթացքում մահապտժի ենթարկված 6-րդ մարդն է Թեքսասում, բայց առաջինն, ում ներարկել են երեք տարբեր դեղամիջոցների խառնուրդից միայն մեկ բաղադրիչը:

Մահապատժի հակառակորդները պնդում են, որ միայն մեկ դեղամիջոցի ներարկմամբ դատապարտյալներն ավելի դանդաղ է մահանում: Պենտոբարբիտալի ներարկումից 25 րոպե անց արձանագրել են նրա մահը:

Մինչ օրս Թեքսասում մահապատժի ժամանակ խառնուրդ էին կիրառում` տիոպենտալ նատրիումից, պավուլոնից եւ կալիումի քլորիդից բաղկացած: Վերջին շրջանում ամերիկյան նահանգներն անցել են պենտոբարբիտալի, քանի որ տիոպենտալ նատրիումը հանել են վաճառքից: