Ինսբրուկի համալսարանի ավստրիացի հնագետները շուրջ 600 տարվա հնության կրծկալ են գտել:
Գտածոն իսկական անակնկալ է եղել նորաձեւության փորձագետների համար, քանի որ ընդունված է համարել, որ կանացի այդ իրի տարիքը 100 տարուց չի անցնում, հաղորդում է Washington Post-ը:
Մինչ գտածոյի հայտնաբերումը, փորձագետները կարծում էին, որ կրծկալը հայտնվել է այն ժամանակ, երբ նորաձեւությունից դուրս են եկել կորսետները:
Հատկանշական է, որ հին ամրոցում հայտնաբերված 4 կրծկալները, զարդարված ժանյակներով, որեւէ բանով չեն տարբերվում ժամանակակից կրծկալներից:
Նորաձեւության մասնագետները նշում են, որ այս բացահայտումը մեծ արժեք է ներկայացնում կանացի հագուստի պատմության համար:




























