Բուրգասում ահաբեկչական  գործողութունների հետեւանքով Իսրայելը դադարեցրել է բոլոր թռիչքներն Ադրբեջան, Թուրքիա, Բուլղաիա, Խորվաթիա, Սերբիա, Հունաստան, Հարավային Աֆրիկա եւ Թաիլանդ: Ինչպես հայտնում է  ամերիկյան  «The Jewinsh Week» թերթը, հետաձգվել են նաեւ Բուլղարիայից Իսրայել թռիչքները: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, բուլղարական Բուրգաս քաղաքում տեղի օդանավակայանից ոչ հեռու հուլիսի 18-ին  իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով  զոհվել էր 7 մարդ, վիրավորվել` 29-ը:

Բուրգասը երկրում բնակչության թվով չորրորդ քաղաքն է, այն մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոն է Մերձսեւծովյան շրջանում: