Ամերիկացի 9 զինծառայողների նկատմամբ, ովքեր ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալների հետ միասին ներգրավված են եղել Կոլումբիայում մարմնավաճառների հետ կապված սկանդալում, վարչական պատիժներ կկրեն: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Սակայն հստակ չէ, թե կոնկրետ ինչ պատիժների մասին է խոսքը:
Միաժամանակ, ինչպես նշում է Fox News-ը, այդ զինծառայողների նկատմամբ քրեական մեղադրանքներ չեն առաջադրվի: Խոսքը Ցամաքային զորքերի 7 եւ ծովային հետեւակի 2 զինծառայողների մասին է, ովքեր մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կոլումբիա այցելության նախապատրաստման աշխատանքներին: Բոլոր այդ զինծառայողների անունները նույնպես չի հաղորդվում:
Հաստատվել է, որ, 2012 թվականի ապրիլի 12-ին Գաղտնի ծառայության գործակալները, որոնք նախապատրաստում էին Օբամայի այցելությունը Կոլումբիա, Կարտահենում «Կարիբե» հյուրանոցի համար են հրավիրել մարմնավաճառների: Ավելի ուշ պարզվել էր, որ դրան մասնակցել են նաեւ զինվորականներ:
Սկանդալի արդյունքում ԱՄՆ գաղտնի ծառայությունից, որն ապահովում է նախագահի անվտանգությունը, ազատվել են 9 գործակալներ (նրանցից առնվազն 2-ը վիճարկում են իրենց ազատման որոշումը):


























