Ռուսաստանում ՆԳՆ աշխատակիցները եւ ստաժորը ձերբակալվել են ատրճանակի սպառնալիքով աղջիկ բնաբարելու համար: Քննության տվյալներով, նրանք փորձել են զոհին գնել 500 հազար ռուբլիով:

Life News-ի աղբյուրների տեղեկատվությամբ, Կրասնոդարի բնակչուհին դիմել է ոստիկանության ծանոթ աշխատակցին` խնդրելով ազդել իր ամուսնու սիրուհու վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սիրավեպը: Ոստիկանը համաձայնել է կատարել իր ծանոթուհու խնդրանքը, իր հետ վերցնելով եւս երկու ոստիկանի:

«Լինելով ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, ոստիկանները գնացել են բնակարան, որտեղ ապրում է 29-ամյա աղջիկը: Նրանք աղջկան եւ նրա հետ գտնվող տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքը: Զրույցից հետո տղամարդուն ազատ են արձակել, իսկ աղջկան 2 ոստիկաններ ուղեկցել են տուն: Տանը իրավապահները պահանջել են նրանից սեռական կապի մեջ մտնել իրենց հետ»,- Life News-ին պատմել է Քննչական կոմիտեի Կրասնոդարի վարչության ղեկավարի օգնական Իվան Սենգերովը:

Քննության տվյալներով, լսելով կտրուկ մերժում, ոստիկանները սկսել են սպառնալ սպանել աղջկան, նրա քունքին պահելով տաբելային ատրճանակը: Սակայն զոհը չի հանձնվել եւ այդ ժամանակ ոստիկանները բռնաբարել են նրան:

Ուշքի գալով, աղջիկն անմիջապես դիմել է Քննչական կոմիտե:

Քրեական գործ հարուցելուց երկու օր անց աղջիկը եկել է Քննչական կոմիտե եւ ասել, որ զրպարտել է ոստիկաններին:

Ներկայումս երկու ոստիկաններն էլ կալանքի տակ են: Քրեական գործը քննությունը շարունակվում է «բռնաբարություն», «Սեռական բնույթի բռնի գործողություններ» եւ «պաշտոնեական լիազորությունների գերազանցում» հոդվածների հատկանիշներով:

Հնարավոր է, այդ հոդվածներին ավելանան նաեւ կաշառելու կամ հարկադրանքով ցուցմունք տալու հոդվածները: