Հոլիվուդյան ֆիլմերում հանդիպող սեքսի դրվագները ազդում են դեռահասների վրա եւ դրդում սեռական ակտիվության, համոզված են Դարթմաուսի քոլեջի աշխատակիցները: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հոգեբանների խոսքով, որոնք ուսումնասիրել են այս խնդիրը 700 հայտնի ֆիլմերի օրինակով, նշում են, որ էկրաններին սեքսի դիտող դեռահասներն ավելի հաճախ են ձգտում սեքսով զբաղվել, երբեմն առանց պահպանակի, հաղորդում է meddaily.ru-ն:

Ընդհանուր առմամբ, գիտնականներն ուսումնասիրել են ֆիլմերի ազդեցությունը 12-14 տարեկան 1228 երեխաների վրա:

Դեռահասներին խնդրել են տարբեր բնույթի ֆիլմերի ցանկից ընտրել նրանք, որոնք իրենք դիտել են: Վեց տարի անց հարցումը կրկնվել է: Գիտնականներին հետաքրքրել է, թե որ տարիքում են երեխաները սեռապես ակտիվ դարձել, քանի զուգընկեր են ունեցել, որքանով են իրենց ռիսկային պահել եւ պահպանակ օգտագործել:

Պարզվել է, որ սեքսուալ դրվագների դիտման ամեն ժամը համապատասխանում է նրան, որ դեռահասը 5 անգամ ավելի հաճախ է սեռական կապի մեջ մտել այդ 6 տարվա ընթացքում, հայտարարել է դոկտոր Ռոս Օհարան: Նշանակում է, որ դեռահասների համար պետք է սահմանափակել նման տեղեկատվության մատչելիությունը, քանի որ նրանք փորձում են կրկնել տեսածն իրական կյանքում:

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են 684 ֆիլմերի բովանդակությունը, որոնք թողարկվել են 1998-2004 թվականներին: Ֆիլմերի մեծամասնությունը սեռական դրվագներ են ունեցել: