Ժնեւում 2007թ. հայ ոսկերչի նկատմամբ  մահափուձի գործը մոտենում է դատական հանգուցալուծմանը, գրում է շվեյցարական «Tribune de Genève»-ը: Նրա հայրենակիցը, որը կրակել էր ոսկերչի վրա, 2010թ-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Ըստ պարբերականի` երեք տղամարդիկ, ովքեր օգնել էին կրակողին թաքնվել,  վերջերս նույնպես պատժվել են:

Նրանցից մեկը` 34-ամյա հայը եւ նրա եղբայրը դատապարտվել են յոթ ամսվա պայմանական ազտազրկման, երրորդ մեղադրյալը` ութն ամսվա պայմանական ազատազրկման` կրակողին իր տանը թաքցնելու համար:

Ըստ մեղադրող  կողմի, կրակոցից մեկ օր առաջ այդ եռյակը մահափորձ  իրականացնողի հետ հանդիպել է Փլենփալում, մյուս հանդիպումն արդեն եղել է հարձակումից հետո:

Հայազգի ոսկերիչը  հրազենային վնասվածք էր ստացել, սակայն կենդանի էր մնացել: Նա մահացել էր անցած տարի` 76 տարեկանում` անհաջող ընկնելու հետեւանքով: