Վրացի ընդդիմադիր միլիարդատեր, Ֆրանսիայի քաղաքացի Բիձինա Իվանիշվիլիի անվտանգությունն ապահովելու նպատակով ֆրանսիական թիկնապահական ընկերության ներկայացուցիչների մուտքը Վրաստան մերժվել է, հինգշաբթի հայտարարել է «Վրացական երազանք» կոալիցիայի մամուլի քարտուղար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է «Վզգլյադը»:

Նա հաղորդել է, որ նախօրեին Վրաստան երկու աշխատակից է ուղեւորվել, որոնցից մեկին առանց բացատրության արգելվել է մուտքի արտոնագրի տրամադրումը: Նրա խոսքով, դա արդեն միտում է դառնում, քանի որ օրերս նույնքան անսպասելի մերժում էին ստացել ընկերության սեփականտերն ու տնօրենը:

«Վրացական երազանքը» բացատրություններ է պահանջել Վրաստանի ԱԳ եւ ՆԳ նախարարություններից, եւ դեռեւս պատասխան չի ստացել: