Բրիտանական Salon Prive ավտոսրահում կցուցադրեն խորվաթական էլեկտրական, 1 մլն դոլար արժեքով Rimac Concept One սուպերքարը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ավտոմեքենան առաջին անգամ ներկայացվել է նախորդ տարի Ֆրանկֆուրտի ավտոշուկայում:
Կոնցեպտը, որն արժե երեք Lamborghini Aventador, հագեցած է սառեցման հեղուկով էլեկտրաշարժիչով, որը գտնվում է ամեն անիվի մոտ: Համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 1088 ձիաուժ:

Concept One-ը 2,8 վայրկյանում հավաքում 96 կմ/ժամ արագություն, իսկ առավելագույն արագությունը 305 կմ/ժամ է: Ինքնավար ռեժիմում մեքենան կարող է գնալ 600 կմ, հաղորդում է Amobil.ru-ն:

Rimac Automoboli ընկերության գլխավոր տնօրեն Մատե Ռիմակը հայտնել է. «Մենք սկսել ենք մաքուր էջից: Գաղափարն այն է, որպեսզի բացառապես սուպերքար ստեղծենք, նույնքան հզոր, ինչպես Bugatti-ն, աճային, ինչպես Ferrari-ն եւ շքեղ, ինչպես Mercedes-ը