Այսօր հայտնի են դարձել հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիրները. ամենաշատ պարգեւների`17 արձանիկի են հավակնել «Խենթերը» գովազդային նյութի հեղինակները եւ «Ամերիկյան սարսափների պատմության» լոսանջելեսյան հին առանձնատան սարսափեցնող բնակիչները: «Հեթֆիլդներն ու Մաքքոյը» եւ «Դաունթոն աբբայությունը» դրաման ստացել են 16-ական, իսկ «Ամերիկյան ընտանիք» երգիծական շոուն` 14-ական արձանիկ, հաղորդում է spletnik.ru-ն:
Դափնեկիրների անունների հայտարարումը վերապահվել է Ջիմի Քիմելին եւ դերասաուհի Քերի Վաշինգտոնին: Ջիմին, ի դեպ, բեմ է դուրս եկել գիշերազգեստով, Քերիի հագուստը եւս միանգամայն հարմար կարող էր լինել քնելու համար:
Անվանակարգերի հիմնական ցուցակը հետեւյալն է. լավագույն դրամատիկական սերիալ, լավագույն դերասանուհի (դրամա), լավագույն դերասան (դրամա),լավագույն երգիծական սերիալ, լավագույն դերասանուհի (կոմեդիա), լավագույն դերասան (կոմեդիա), լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ, այդ ձեւաչափի լավագույն դերասանուհի եւ դերասան:
Հիշեցնենք, որ «Էմմի» հեռուստաակադեմիայի պարգեւների հանձնման 64-րդ արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:




























