Թայվանում 18-ամյա երիտասարդը մահացել է այն բանից հետո, երբ 40 ժամ անընդմեջ մնացել է համակարգչի առաջ նստած, ոչինչ չի կերել` խաղալով Diablo III:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հուլիսի 15-ի առավոտյան, նրան գտել են սեղանի վրա քնած: Երբ նրան արթնացրել են, նա կանգնել է, մի քանի քայլ արել ու վայր ընկել: Հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը:
Ամերիկյան Blizzard ընկերությունը, որը խաղեր է ստեղծում, իր ցավակցություններն է հայտնել երիտասարդի հարազատներին ու մտերիմներին եւ կոչ է արել իրենց խաղերի դեռեւս կենդանի սիրահարներին «չչարաշահել զվարճանքը»:
Ողբերգության պատճառը դեռ անհայտ է, բայց լրագրողները ենթադրում են, որ պատճառը կարող էր լինել այն, որ տղան շատ երկար ժամանակ նստած է եղել ու չի շարժվել:


























