Ֆրանսիայում նախատեսվող բարձր եկամտահարկը` 75%-ը, կպահպանվի «պարտքի կրճատման ողջ շրջանում»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի բյուջետային նախարար Ժերոմ Կայուզակը, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:
Ի սկզբանե ծրագրվում էր, որ այդ հարկը բացառիկ միջոցառում կլինի, սակայն բարձր եկամուտների ներդրումը պարտքերի մարման գործում երկար է շարունակվելու: Նախարարը նշել է, որ բարձր եկամտահարկի պահպանումը «անհրաժեշտ է»: Սակայն այդ փուլը «վախենում եմ, որ կարող է ավելի երկար տեւել, քան երկու կամ երեք տարին»,-ասել է նախարարը:
Այս միջոցառումը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ տարվանից: 75%-ը վերաբերում է տարեկան 1 մլն եվրո ունեցողներին:



























