«Արարատ-ցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի` գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ըստ լուրերի, «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս` ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն եւ ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, եւ նա դա ընդունել է որպես իր եւ գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան «կանգնեցնել» «Արարատցեմենտը»: Դադարը նաեւ տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի»,- գրում է «Հայկական ժամանակը»:



























