ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը, տարիներ առաջ աշխատում էր դատախազությունում` որպես քննիչ: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:
«ԱԱԾ մեր աղբյուրի հավաստմամբ` Արտակը սեփական դիմումի համաձայն «հեռացվել» է աշխատանքից: Պատճառը անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերումն էր նրա մեքենայից: Շատերը զարմացած են, թե ինչպես են իրավապահները համարձակվել կալանավորել Արտակին հուլիսի 17-ի հայտնի դեպքի առիթով: Չէ՞ որ նրա ամենակարող հայրը հեշտությամբ կարող էր «ջրել» գործը: Մեր աղբյուրի վկայությամբ` այս անգամ Արտակին «քավորություն» անելու պատրաստակամությունն իր վրա է վերցրել աները` դատախազ Սամվել Մկրտչյանը: Ըստ լուրերի` նա իր խնամի Նահապետին խոստացել է գործը տեղում «լուծելուց» առաջ Արտակին կալանքից ազատել գրավի դիմաց: Բայց երեւի «շուխուրը» մեծ էր, եւ որոշումը մի քանի օրով հետաձգվեց»,- գրում է «Հայացքը»:



























