Մահմեդականների մոտ այսօր սկսվել է Ռամազան սուրբ ամիսը` հոգեւոր մաքրության եւ ամենախիստ պասի ժամանակը: Արգելվում է ցանկացած կերակուր եւ ըմպելիք արեւածագից մինչ մայրամուտ: Ռամազանի ընթացքում մզկիթների դռները բաց են շուրջօրյա: 2012 թվականին ամիսը մահմեդական երկրների մեծ մասում կսկվի հուլիսի 20-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 18-ը:

Ռամադան լուսնային ամսի պասը իսլամի  5 սյուներից մեկն է:Մահմեդականները հավատում են, որ նրանց համար, ովքեր չեն հասցրել մինչեւ իրենց վախճանը լրացնել պասի  բաց թողնված օրերը, դա պետք է անի նրա խնամակալը կամ սերունդները: Պասը յուրաքանչյուր մահմեդականի հնարավորություն է տալիս ամրապնդելու իր հավատը, ճիշտ հետեւելու Ալլահի կանոններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արեւածագից մինչ մայրամուտ  պետք է զերծ մնալ ցանկացած տեսակի կերակուրից, ըմպելիքից, ծխելուց, սեռական հարաբերություններից եւ այլն, եւ պետք է ձգտել հեռու մնալ չարախոսելուց, հոգին զեր պահել անմաքուր մտքերից:

Մայրամուտին մահմեդականներն ընդհատում են պասը: Երեկոյան ընթրիքի արարողությունն անվանվում է իֆթար, այն օրհնված ժամանակ է, այդ պատճառով էլ  ձգտում են հրավիրել բարեկամներին, մոտիկ ընկերներին եւ հարեւաններին, եւ համարվում է, որ  հյուրասիրություն կազմակերպած մահմեդականը   կարող է հույս ունենալ մեղքերի թողության եւ դրախտում տեղ ունենալուն: Հաճախ իֆթարին հրավիրվում է նաեւ մոլլան: