ԱՄՆ-ն առաջին անգամ թույլ կտա երկրի զինված ուժերի աշխատակիցներին ռազմական համազգեստով մասնակցել գեյ-շքերթին, հայտնում է BBC Russian-ը:

Պենտագոնը Սան Դիեգոյում հուլիսի 21-ին անցկացվելիք գեյ-շքերթին համազգեստ հագնելու թույլտվություն է տրամադրել: Թույլտվությունը տրված է բացառության կարգով` այս տարվա համար, նշվում է հայտարարության մեջ:

9 ամիս առաջ ԱՄՆ-ի զինված ուժերում պաշտոնապես  վերացվել էր  «Մի հարցրու, մի խոսիր» քաղաքականությունը, որն արգելում էր բանակում ծառայել նրանց, ովքեր չէին թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը: 

1993 թվականից, երբ սկսել էր գործել այդ կանոնը, զինված ուժերից աշխատանքից հեռացել էին շուրջ 14 հազար զինծառայողներ, որոնք հրաժարվել էին թաքցնել իրենց կողմնորոշումը: