«Microsoft» խոշորագույն ամերիկյան ընկերությունն իր գոյության 26 տարվա մեջ առաջին անգամ կիսամյակային կորուստներ է կրել: Այդ մասին հայտարարել են ձեռնարկության նեկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

2012 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ֆինանսկան կորուստները կազմել են 492  միլիոն դոլար: Ընդ որում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում շահույթը եղել է  5,9 միլիարդ դոլար:

Փորձագետները կորուստները կապում են 6,3 միլիարդ դոլարով 2007 թվականին «aQuantive» համացանցային գովազդային գործակալության անհաջող ձեռքբերման հետ:  Գործակալությունը գնելը չի արդարացրել սպասելիքները:

Կիսամյակային կորուստները ընկերության համար 1986 թվականից`բաց տեսակի բաժնետիրական ընկերություն դառնալուց ի վեր առաջին անգամն է;