Իսպանիայում բողոքի բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել: Կառավարության կոշտ տնտեսման քաղաքականությունից դժգոհները են փողոց դուրս եկել ոչ միայն Մադրիդում, այլեւ Բարսելոնայում, Ալիկանտեում, Բիլբաոյում, Սեւիլիայում, Վալենսիայում, գրում է «Իզվեստիան»:
Չնայած ուժեղ շոգին, ցույցերին մասնակցել է շուրջ 1,5 միլիոն մարդ երկրի ավելի քան 80 քաղաքներում: Իսպանացիները բողոքում են աշխատատեղերի կրճատման, վճարների նվազեցման, հարկերի բարձրացման դեմ:
Ակցիայի անցկացման համար իրենց ջանքերն են միավորել արհեստակցական 6 խոշորագույն միությունները: Հավաքվածները կոչ էին անում փրկել երկիրը, քանի դեռ իշխանությունը չի քայքայել այն: Հնչել են իշխանության տապալման կոչեր:
Ամենաբազմահազարանոցը դարձել է Մադրիդի ցույցը, բողոքողները հավաքվել են Սոլ եւ Սիբելես հրապարակները միացնող փողոցներում: Ըստ El Pais թերթի`մասնաիցների թիվը գերազանցել է 100 հազարը: Կազմակերպիչները խոսում են 800 հազար մարդու մասին, սակայն ոստիկանությունը պնդում է, որ 25 հազարից ավելի չեն եղել:
Բարսելոնայում հավաքվել են 400 հազար մարդ: Ընդհանուր առմամբ ակցիաները խաղաղ են ընթացել, ձերբակալվել է ընդամենը 1 մարդ Մադրիդում:



























