Արեւելյան Վրաստանի բնակավայրերի հազարավոր բնակիչներ հորդառատ անձրեւների եւ մրրկաբեր քամու պատճառով մնացել են առանց էլեկտրականության:
Վրացական գործակալությունները տարբեր տվյալներ են հայտնում տուժածների մասին. Նրանց թիվը 13-16 է: Տարերքը ոչնչացրել է մշակաբույսերը, սատկել են ընտանի թռչուններ ու անասուններ: Լուրջ վնաս է հասցվել բնակելի տներին, վնասվել են տաիքներն ու պատերը, նրանցից մի մասը ջրի տակ է անցել: Վնասվել են ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը:
Թելավի քաղաքում, որն ամենաշատն է տուժել հինգշաբթի գիշերվա եղանակից, շուտով Վրաստանի կառավարության արտակարգ նիստ տեղի կունենա` նախագահի մասնակցությամբ:


























