ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է կայացրել, որով արգելում է Պենտագոնին համագործակցել ռուսական «Ռոսօբորոնէքսպերտ» պետական ընկերության հետ, քանի որ վերջինս զենք է մատակարարում Սիրիայի կառավարությանը:

Այս դրույթը ձեւակերպվել է որպես երկրի 2013 թվականի բյուջեի նախագծի կետերից մեկը, որի օգտին քվեարկել են 407 օրենսդիրներ, դեմ` 5-ը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քվեարկությունը Կոնգրեսի ներքին պալատում կայացել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել Սիրիայի դեմ պատժամիջոցներ ենթադրող «արեւմտյան» բանաձեւի նախագծի վրա:

Օրենսդիրները պահանջել են, մասնավորապես, խզել Պենտագոնի պայմանագիրը ռուսական Մի-17 ուղղաթիռներ գնելու վերաբերյալ:

Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունը միշտ պատասխանել է, որ այդ մեքենաները խիստ անհրաժեշտ են աֆղանական բանակի համար, ուստի շահագրգռված է շարունակել համագործակցությունը ռոըւսական պետական ընկերության հետ:

Մեկ շաբաթ առաջ Պենտագոնը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից եւս 12 «մի-17» ուղղաթիռներ գնել: Գործարքի արժեքը կազմում է 217,7 մլն դոլար: