Նովոսիբիրսկի շրջանի ոստիկանությունը սեռական մոլագարին բռնել է այն բանից հետո, երբ վերջինիս կողմից կատարվող բռնաբարության ժամանակ դիմադրող զոհը կծել է նրա առնանդամը: Դեպքը տեղի է ունեցել Իսկիտիմ քաղաքի շոգեբաղնիքում, որտեղ մոլագարը սողոսկել է պատուհանից եւ հարձակվել կին աշխատակցի վրա, գրում է Life News-ը: Տուժածի սեռական օրգանն այժմ գտնվում է «իրեղեն ապացւյցների խցում` կնքված վիճակում»:

Հարձակման զոհ է դարձել բաղնիքի 25-ամյա աշխատակցուհի Սվետլանա Ս.-ն, որը հղիության երրորդ ամսում էր գտնվում: «Այդ գիշեր այցելուներ չկային, ես ննջել էի աշխատասեղանի մոտ: Հանցագործը կոտրեց պատուհանը, ներխուժեց սրահ եւ սկսեց ծեծել ինձ... Քացիներ էր տալիս փորիս եւ մարմնիս, բռունցքներով հարվածում դեմքիս, հետո սկսեց սեռական բռնության դիմել»,- պատմել է տուժողը:

Հասկանալով, որ մոլագարի ձեռքից ազատվելու հնար չկա, կինը ինչ-որ պահի դիմել է ատամների օգնությանը, ինչից հետո հանցագործը, վերքը բռնած, ստիպված է եղել նահանջել: Նա արյունահոսելով փախել է բաղնիքից` չմոռանալով հափշտակել կնոջ զարդերը:

Զոհին գտել են առավոտյան աշխատանքի եկած գործընկերները: Անգիտակից վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց` ազդրերի, ծնոտների կոտրվածքներով, կապտուկներով եւ հեմատոմաներով: Բժիկներին չի հաջողվել փրկել  չծնված երեխայի կյանքը:

Հանցագործին կարողացել են արագ ձերբակալել. 29-ամյա Դմիտրի Դ.-ն ստիպված է եղել դիմել հիվանդանոց: Այնտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո տղամարդը հսկողության տակ է առնվել: Այժմ կասկածյալը ձերբակալված է, նրան մեղադրանք է ներկայացվել: Իր մեղքը նա ամբողջությամբ խոստովանել է, բայց միաժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Հայտնի է, որ Սվետլանայի վրա հարձակվելու նախօրեին հանցագործը եւս մեկ շոգեբաղնիքի աշխատակցի վրա է հարձակվել, գրում է NEWSru.com-ը: