Հուլիսի 19-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Օշական գյուղի բնակչուհի` 21-ամյա Տաթեւիկ Եղիազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:




























