Հուլիսի 19-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին, «Բուռան» մակնիշի կվադրոցիկլի վարորդը «Հաղթանակ» զբոսայգում վրաերթի է ենթարկել աղջկան եւ պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:




























