Առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 18-ը մարմնական վնասվածքներ են ստացել Հնդկաստանում, երբ բեռնատարը բախվել է տրակտորին: Տրակտորը ուղեւորներով քարշակ էր տանում, հաղորդում է Press Trust of India-ն:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Ուտտար-Պրադեշ հյուսիսային նահանգում` Մուզաֆարնագար քաղաքի մոտ: Քարշակում ավելի քան 30 մարդ է եղել, որոնք վերադառնում էին հուղարկավորությունից:
Տուժածների մեծ մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները:




























