ԱՄՆ-ի Քոլորադո նահանգի Ավրորա քաղաքում` Դենվերի շրջակայքում, 10 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել են Բեթմենի մասին նոր` «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ սկսված հրաձգության արդյունքում, գրում է Reuters-ը` տեղի ռադիոյին վկայակոչելով:
CNN-ը մեջբերում է ականատեսի խոսքերը, որը տեսել է,թե ինչպես զինված մի մարդ դանդաղ բարձրանում էր աստիճաններով եւ կրակում մարդկանց` զոհերին ընտրելով պատահական սկզբունքով:
Միաժամանակ, Russia Today-ը հաղորդում է ֆիլմի կեսգիշերային պրեմիերայի ընթացքում նվազագույնը 12 զոհերի եւ 20 վիրավորների մասին:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` կրակողները երկուսն են եղել: Բացի այդ, նրանք պայթուցիկ սարք են գործածել, որի պայթյունից մի քանի մարդ է վիրավորվել: Ոստիկանությունը տարհանել է մարդկանց` վախենալով, որ կինոթատրոնի շենքում կարող է էլի պայթուցիկ լինել, գրում է gazeta.ru-ն:




























