Ղարաբաղում ընդդիմություն է  ձեւավորվում որպես գործուն ինստիտուտ: Այս մասին, այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները:

«Ընդդիմության թեկնածուն` Վիտալի Բալասանյանը, ստացել է ընտրազանգվածի երրորդ մասի աջակցությունը: Թեեւ, ցավոք ԼՂՀ-ում գործող հինգ կուսակցություններից եւ ոչ մեկը նրան չաջակցեց, նրա օգտին հանդես եկան մի քանի գործընկեր պատգամավորներ:

Ղարաբաղից իմ ստացած տեղեկությունների համաձայն, տպավորություն կա, որ խորհրդարանում կարող է ձեւավորվել ընդդիմադիր խմբակցություն, որը կհենվի այդ ընտրազանգվածի վրա»,- նկատել է Իսկանդարյանը: