ԱՄՆ Ջորջիա նահանգում Սամերվիլից ոչ հեռու գտնվող կրիաների ֆերմայից շուրջ 1500 կրաի է փախել, գրում է The Chattanooga Times Free Press-ը:
Ֆերմայի սեփականատեր Դեւիդ Դրայվերի խոսքով, կրիաների փախուստն իր բիզնեսի համար մեծ հարված է եղել:
Դրայվերը պատմել է, որ սկսել է կրիաներ բուծել 4 տարի առաջ: Կենդանիներին նա վաճառում է կենդանիների վաճառքի խանութներում, ինչպես նաեւ ուղարկում Չինաստան, որտեղ դրանք օգտագործում են տեղի խոհանոցի ուտեստներ պատրաստելու համար: Չինաստանում մեկ կրիայի համար վճարում են 7 դոլար, հաղորդում է Korrespondent.net-ը:
Կրիաների ֆերմայի սեփականատերն ենթադրում է, որ կրիաների փախուստի մեղավորը խուլիգաններն են: Նա կարծում է, որ նրանք կարող էին կոտրել արգելափակոցները:
Տեղի ունեցածի մասին Դրայվերը հայտնել է ոստիկանությանը: Դեռեւս միջադեպի հնարավոր մեղավորներին չեն գտել:




























