Չինացի հնագետները Եռաթագավորության ժամանակաշրջանի դամբարան են հայտնաբերել, հաղորդում է LiveScience-ը:
Եռաթագավորության ժամանակաշրջանը (հայտնի է նաեւ որպես Սանգո) նշանավորվել է Ու, Շու եւ Վեյ պետությունների պայքարով:
Այդ պետություններն առաջացել են պատերազմների եւ քաոսի տեւական ժամանակաշրջանից , որն ավարտվել էր 220 թվականին:
Իսկ Եռաթագավորության ժամանակաշրջանն ավարտվել էր 280թ., երբ Չինաստանը միավորվեց Ցզին դինաստիայի գլխավորությամբ:
Ինչպես պնդում են հնագետները, գերեզմանը պատկանել է խոշոր զորահրամանատարի: Գիտնականները գտել են նրա եւ նրա կնոջ մնացորդները, նաեւ մեծ քանակությամբ իրեր` լավ պահպանված սպասք, զենք, դեկորատիվ ֆիգուրներ եւ այլն: Ամենատպավորիչը ձիու բնական չափերով բրոնզե ֆիգուրն է (168 սմ բարձրությամբ):




























