Մահապարտ-ահաբեկիչը, ով պայթեցրել էր իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը, Բուլղարիա էր ժամանել դեպքից 4-7 օր շուտ:
Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ցվետան Ցվետանովը:
Ահաբեկչությունից առաջ նա գտնվել է Ռավդա եւ Պոմորիե առողջարանային քաղաքներում: Ենթադրյալ ահաբեկչին ճանաչել է ավտոմեքենաների վարձույթի ընկերության սեփականատերը: Կասկածյալը մեքենան վարձել է մեկ օրով եւ անգլերեն էր խոսում յուրահատուկ ակցենտով: Նրան, սակայն, մեքենա չեն տվել` կասկածելով վարորդական վկայականի իսկության վրա: Արդյունքում նա Բուրգասի օդանավակայան էր հասել տաքսիով: Նրան տեղափոխած վարորդը եւս ճանաչվել է:
Ավելի վաղ Բուլղարիայի իշխանություններն ու Շվեդիայի անվտանգության ուժերը հերքել էին, թե ահաբեկչությունն իրականացրել է Մեհդի Գեզալին:
Նշենք, որ պայթյունը Բուրգասի օդանավակայանում խլել էր 7 մարդու կյանք, եւս 30-ը վիրավորվել էին:




























