Հուլիսի 20-ին, ժամը 13.13-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Պոպով փողոցի թիվ 37 տան բնակիչ՝ 3-ամյա Հայկ Թամազյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 20-ին, ժամը 13.46-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 6 շենքի բնակիչ` 2 տարեկան Արամ Ջուհարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























