Կանանց սեքսուալ երեւակայությունը վերջին ժամանակներս ավելի պատկերավոր է դարձել, սակայն տղամարդկանց երեւակայությունը ոչ մի համեմատության եզր չունի դրանց հետ: Նման եզրակացության են եկել Գրանադայի համալսարանի գիտնականները, հաղորդում է NEWSru.com-ը:

18-73 տարեկան 2 250 իսպանացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ սեքսի մասին էրոտիկ ֆանտազիաներին ու մտքերին տրվում են ավելի շատ, քան` կանայք:

Գեղեցիկ սեռի մոտ նման երազանքներ հայտնվում են ամիսը մեկ անգամ եւ դրանք հիմնականում կարելի է բնորոշել որպես հաճելի եւ ռոմանտիկ, ինչը տղամարդկանց համար հազվադեպ երեւույթ է:

Ուժեղ սեռի համար սեքսի մասին երազանքները, սովորաբար, իրենց մեջ ներառում են որոշակի էքսպերիմենտ, գրում է The Daily Telegraph-ը: Այսպես, երազանքներում տղամարդիկ պատրաստ են փոխվել զույգերով եւ անգամ մասնակցել օրգիաների, սակայն տղամարդկանց մեծ մասը խոստովանել է, որ նման թեմաներով իրենք հաճախ չեն տարվում, տարեկան մեկ անգամ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճելի սեքսուալ բանտազիաներին տրվում են բոլոր մարդիկ: Սակայն 80 տոկոսի մոտ երբեմն այդ ֆանտազիաները ոչ հաճելի սցենարներ են ունենում: Այսպես, կանանց համար ոչ հաճելի է միտքը, երբ սեքսն ուղեկցվում է ենթարկվելու հետ: Պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են մտածում «ստիպված» սեքսով զբաղվելու մասին, քան` տղամարդիկ:

Տղամարդկանց ոչ հաճելի են հոմոսեքսուալ կապերի մասին մտքերը: