Եվրոպական Խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը լուրջ դիվանագիտական սայթաքում է  արել, երբ մոռացել է Կոսովոյի նախագահի անունը: Ինչպես գրում է Daily Telegraph-ը, ասուլիսի սկզբում Հերման վան Ռոմպեյը մոտեցել է Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յահյագային եւ, մոռանալով միացված բարձրախոսի մասին, հարցրել է. «Անունդ ի՞նչ է, սիրելիս»:

Տիկին Յահյագան երկու անգամ վանկ առ վանկ կրկնել է իր ազգանունը: Եվրոպացի պաշտոնյայի օգնականները պնդում են, թե իրականում Հերման վան Ռոմպեյը հարցրել է. «Ինչպե՞ս ճիշտ արտաբերել ձեր անունը, սիրելիս», հաղորդում է euromag.ru-ն: