Չինաստանի իշխանությունները հայտարարել են չինացի կնոջն անվճար վիրահատելու մասին, ով տառապում է քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակով: 40-ամյա ֆերմերուհի Լի Ֆոնհանգը, ով 11 տարի շարունակ տառապում էր ոսկորի քաղցկեղով, այլեւս ստիպված չի լինի թաքցնել դեմքը օտար աչքերից: Չինաստանի իշխանությունները, մամուլի բազմաթիվ հոդվածների ճնշման տակ, որոշել են վճարել կնոջ բուժման ծախսերը, որը կազմել է 94 հազար դոլար, հաղորդում է Lifenews.ru-ն:
Չինացի կնոջը, ում դեմքն այլանդակված էր շուրջ 70 նորագոյացությունների հետեւանքով, վիրահատել են Տայյուան քաղաքի հիվանդանոցում եւ մեկ շաբաթ անց դուրս գրել:
Բժիշկների խոսքով, կնոջը պետք է եւս մի քանի վիրահատական միջամտություն` քթի, կոկորդի վրայի ուռուցքները հեռացնելու համար:
Ուռուցքային օջախը հայտնվել է 2001-ին` ճակատի վրա, որը կինը համարել է հարվածից առաջացած ելունդ: 2005-ին ուռուցքը հեռացրել են, սակայն նրա դեմքին սկսել են հայտնվել նոր ուռուցքներ:




























