Symantec ընկերության անվտանգության փորձագետները հայտնաբերել են, որ պետական ծառայողների, լոբբիստների եւ «Մադի» անվանումով կիբերհանցագործությունների վերջին շարքի այլ զոհերի շուրջ 2/3-ը գտնվում են Իսրայելում, գրում է բրիտանական The Guardian-ը:

Փորձագետների տեղեկատվությամբ, կիբերհանցագործների սերվերները գտնվել են Կանադայում, սակայն Symantec-ը հայտնաբերել է նաեւ վերահսկման հրամանատարական կենտրոնը, որը գտնվել է Ադրբեջանում:

Հանցագործները վիրուսով վարակված նամակներ են ուղարկել էլեկտրոնային հասցեներին: Թիրախը, հիմնականում, եղել են այն անձինք ու ընկերությունները, որոնք աշխատել են Իսրայելում եւ հարեւան երկրներում  նավթային, գազային ոլորտներում եւ այլ կարեւոր ենթակառուցվածքներում:

Կիբերլրտեսության արշավը, որը փորձագետները կոչել են «Մադի», սկսվել է 2011 թվականի դեկտեմբերին: