«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արդեն երրորդ առեւտրային նստաշրջանն անընդմեջ արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայանում: Այսօր` հուլիսի 20-ին դոլարը բորսայում առաջարկվել է ավելի էժան, քան երեկ` 1 դոլար/412 դրամ փոխարժեքով, սակայն գնորդներ չեն եղել;

Կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի էժանացում: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 410-411 դրամով, վաճառվում 412-413 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն սկսել է էժանանալ դոլարի նկատմամբ` ենթադրվում է, որ եվրոյի գոտու նկատմամբ վստահության մասին հարցումները կարող են վստահության անկման տեղեկություններ պարունակել: 1 եվրոյի փոխարժեքը կեսօրից հետո նույնիսկ իջել է 1.22 դոլար մակարդակից:

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 31.9509 ռուբլի` ռուսական արժույթի արժեւորումը շարունակվել է: