Եգիպտոսում` Ռաս Ղարիբ-Հուրգադա մայրուղու վրա վթար է եղել ավտոբուսի մասնակցությամբ: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, եւս 38-ը վիրավորվել են: Տուժածների մեջ չորս օտարերկրացի կա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ճանապարհային ոստիկանության տվյալներով, նրանցից մեկը Ուկրաինայի, երեքը` Գերմանիայի քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է Youm7 կայքը, զոհերն ու մյուս վիրավորները Եգիպտոսի քաղաքացիներ են: Վիրավորներին տեղափոխել են Հուրգադայի եւ Էլ-Գունայի հիվանդանոցներ, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:




























