Ավելի քան 70 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզի դեմ քաղաքական նոր օրենքի շրջանակներում, եւս մեկին դատել են մակնապղծության քարոզի մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ոստիկանապետ Սերգեյ Ումնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքում մարտի վերջից գործում է նույնասեռականության եւ մանկապղծության քարոզի արգելքը: Օրենքը եւ կողմնակիցներ, եւ հակառակորդներ ունի: Այն մեծ աղմուկ էր բարձրացրել, ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստություն էր հայտնել դրա հնարավոր ընդունման դեպքում: Ռուսաստանում եւ արտերկրում օրենքի ընդունման դեմ ցույցեր են կայացել:

Գեյ-ակտիվիստները դիմել էին ԱՄՆ, ԵՄ-ի եւ Կանադայի ղեկավարությանը` խնդրելով արգելել օրենքի հեղինակների մուտքը արեւմտյան երկրների տարածք: Նշվում էին Պետերբուրգի օրենսդիր ժողովի անդամ Վիտալի Միլոնովի եւ քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի անունները: