Փոփ-երաժշտության թաւոգհի Մադոննան այս շաբաթ տրիումֆալ համերգ է տվել Լոնդոնում, որին մասնակցել են Քայլի Մինոգը, Սթելլա ՄքՔարթնին, Ջորջ Մայքլը, Քեյթ Մոսսը, Նաոմի Քեմփբելլը եւ Ադամ Քլայթոնը, հաղորդում է siteua.org-ը:

Հաջողությունը նա որոշել է նշել երեկույթով, որը հարուցել է հարեւանների դժգոհությունը:

Նրանց խոսքով, Մադոննայի տանից բարձր երաժշտության ձայներ են լսվել, երբ աղմուկը չի դադարել անգամ կեսգիշերից հետո, հարեւանները դիմել են ոստիկանությանը:

Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ դիմում է եղել: Ոստիկանները դիտողություն են արել Մադոննային, ինչից հետո երաժշտության ձայնը իջեցրել են: