Վերջին երկու օրերին Սիրիան լքել է ավելի քան 30 հազար մարդ, որոնք անցել են Լիբանան: Այս մասին, ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը:

Վարչության տվյալների համաձայն, վերջին 4 օրում Սիրիայից Հորդանան է անցել 2500 մարդ:

Իր հոդվածում BBC-ն նաեւ հիշեցնում է Սիրիայից հայ փախստականների մասին, ովքեր վերադառնում են հայրենիք: BBC-ի հոդվածագիրը գրում է, որ երկրի կառավարությանը մեղադրում են նրանում, որ նա բավարար քայլեր չի ձեռնարկում փախստականներին օգնելու համար: