ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ ամսով երկարաձգել է 300 միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում:

Համապատասխան բանաձեւի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր 15 անդամ երկրները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Այս բանաձեւն, ըստ էության, կոչ է անում երկու կողմերին դադարեցնել բռնությունը»,-լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նրա խոսքով, այս առանցքային փոփոխությունը Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկված բանաձեւում ներառվել է Ռուսաստանի եւ Չինաստանի պահանջով: Չուրկինի ներկայացմամբ, Ռուսաստանը բանաձեւը հավասարակշռված է համարում:

Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիաայի հարցով հերթական բանաձեւի վրա, որն առաջարկել էր Արեւմուտքը: