Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերան Փարիզում չեղյալ է հայտարարվել: Դերասանները հայտարարել են, թե վշտացած են Դենվերում տեղի ունեցած ողբերգության պատճառով:

«Մութ ասպետ» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը Դենվերում կատարվածի մասին իմացել է Փարիզի Բրիստոլ հյուրանոցի իր համարից:

«Նրանք բոլորը` դերասանական կազմը, գտնվում են շոկի մեջ»,- հայտնել է Telegraph-ի աղբյուրը` հավելելով, որ Բեյլը, Էնն Հեթեուեյն ու ֆրանսիացի աստղ Մարիոն Կոտիյարը անմիջապես չեղյալ են հայտարարել նախատեսված հարցազրույցները:

«Նրանք չեն պատրաստվում խոսել ֆիլմի մասին: Սա սգո ժամանակ է»,- ասել է աղբյուրը:

Պարզվել է, որ հանցագործը 24 տարեկան է: Նա մտել էր Դենվերի արվարձան համարվող Ավրորա քաղաքի կինոթատրոն եւ լռելյայն կրակ բացել: Երբ մարդիկ հասկացել էին, թե ինչ է կատարվում, նետվել էին դռան մոտ: Հանցագործը ծխանռնակ էր նետել եւ շարունակել սպանդը: