Վիետնամի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել երեք զինվորների նկատմամբ, որոնց մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, հաղորդում է BBC Russian-ը:

Զինվորականները  Facebook-ի ցանցում լուսանկարներ են դրել, որտեղ ժպիտը դեմքների սպանում են երկու հազվագյուտ կապիկների:

Լուսանկարներից մեկում զինվորականները կապիկին սպանելուց առաջ ստիպում են ծխել: Դաժան լուսանկարների հրապարակումը հարուցել է հանրության դժգոհությունը:

Վիետնամում 2004 թվականից ընդունվել է կենդանիների պաշտպանության մասին օրենքը, սակայն այն հաճախ գործում է թղթի վրա: