Ավստրիայի Ստալհոֆեն քաղաքի դատարանն արգելել է ընտանի կենդանիների տերերին բնակելի տների մոտ զբոսանքի հանել վզերից զանգակներ կախած կովերին: Նման որոշման պատճառը ֆերմերներից մեկի հարեւանների բազմաթիվ բողոքներն են, որ կովերի զանգակները խանգարում է իրենց քունը, հաղորդում է BBC-ն:
Ֆերմերը փորձել է դատարանին համոզել, որ կովի վզից կախված զանգակը ավանդական ատրիբուտ է եւ հանգստացնող ազդեցություն ունի ինչպես կենդանիների, այնպես էլ նրանց տերերի համար:
Սակայն դատավորը վճիռ է կայացրել ի օգուտ ֆերմերի հարեւանների: Դատարանը որոշել է, որ կովերին չի թույլատրվում բնակելի տների մոտ զնգացնել զանգակները: Դատարանի որոշումը խախտելու դեպքում ֆերմերին կտուգանեն:




























