Ամերիկյան գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որի արդյունքը բավական ուշագրավ է եղել, պարզվում է` կաթնամթերքի, մասնավորապես կեֆիրի ռւ կաթի պարբերական օգտագործումը ավելացնում բազմապտուղ հղիության հավանականությունը:
Գիտնականները նշել են, թե կաթի մեջ առկա պրոտեինը ավելացնում է կանացի հորմոնների արտադրությունը: Դա ավելացնում է կանանց շանսերը, որ նրանք երկվորյակներ կունենան, հաղորդում է deti.mail.ru-ն:
Բանն այն է, որ կաթնամթերքներում հատուկ պրոտեին կա, այն գտնվում է կենդանիների լյարդի մեջ եւ սկսում է արտադրվել կաթի մշակման ժամանակ: Այդ պրոտեինը դրական է ազդեում աճի գործոնների վրա:
Գիտնականները նկատում են, որ խոսքը մաքուր կաթի մասին է, այլ ոչ հավելուրդներով կաթի, որը կես տարվա պահպանման ժամկետ ունի:




























