Ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում հանգստանալ Կիպրոսում կամ Թուրքիայում, քանի որ հենց այդ երկրներում հանգստացողներն են գիրանում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 10-օրյա հանգստի ժամանակ զբոսաշրջիկները Կիպրոսում միջինը գիրանում են 2 կգ-ով, Թուրքիայում` 1,5 կգ-ով եւ Պորտուգալիայում` մոտ 1,3 կգ-ով, հաղորդում է Raut.Ru-ն:

Պատճառը անառողջ սննդակարգն է, որն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ խորոված ու ճիպսեր: Ընդ որում, շատ զբոսաշրջիկներ նշում են, որ շատ դժվար է կանգ առնել եւ հրաժարվել առաջարկվող հյութեղ սննդից, որը ներառված է ուղեգրի մեջ:

Հատկանշական է, որ տուրիստները խոստովանում են, որ հանգստի ժամանակ իրենք ավելի շատ ալկոհոլ են օգտագործում, քան սովորական ժամանակ: