Բրունեյում` Հարավ-արեւելյան Ասիայի սուլթանությունում, հուլիսի 20-ին ռազմական ուղղաթիռն ընկնելու հետեւանքով 10 մարդ է զոհվել:

Ինչպես Associated Press-ին վկայակչելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» Bell-212 ուղղաթիռը, որ Ուլու-Բելայիթ գյուղական շրջանից ուղեւորվել էր Բրունեյի մայրաքաղաք Բանդար-Սերի-Բեգավան, անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել: Ուղղաթիռում հիմնականում կուրսանտներ են եղել, որոնք դաշտային ուսումնավարժանքներից տուն էին վերադառնում: Ուղեւորներից տասը զոհվել է տեղում, երկուսը վնասվածքներ են ստացել, եւս երկուսի ճակատագիրն անհայտ է:

Երկու վիրավոր կուրսանտնեին հիվանդանոցում արդեն այցելել է Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը: Սուլթանը տուժածներին իր  «խոր ցավակցությունն» է հայտնել կատարվածի առնչությամբ:

Բրունեյում սուրբ ամիս Ռամադանի սկսվելու նախօրեին տեղի ունեցած միջադեպը արդեն անվանել են «ազգային ողբերգություն»:

Բրունեյը (ամբողջական անվանումը` Բրունեյ Դարուսալամ)` բրիտանական նախկին պրոտեկտորատ է` 401 հազ. բնակչությամբ: Այն տեղակայված է Հարավ-արեւելյան Ասիայում` Բորնեո կղզու հյուսիս-արեւմուտքում:

1984թ.-ից Բրունեյը ՄԱԿ-ի անդամ է: