Իրանական խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդուսին գործընկերների քննարկմանն է ներկայացրել Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելու օրինագիծը, որի միջոցով շուկա է ուղարկվում աշխարհում արդյունահանվող նավթի 20%-ը:

Ինչպես  Agence France-Presse-ին վկայակոչելով հաղորդում է Lenta.ru-ն, 290 պատգամավորներից գրեթե կեսն արդեն հայտարարել են օրինագծին իրենց աջակցության մասին: Քոդուսիի խոսքով՝ նեղուցը  «ամբողջ աշխարհի կողպեքն է, իսկ դրա բանալին Իրանի մոտ է»: Հենց այս իրավիճակից է պատգամավորը գործընկերներին կոչ անում օգտվել:

Իրանցի պաշտոնյաներն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ այդ հարցի վերջնական որոշումը կկայացնի մեծն այաթոլլահ Ալի Խամենեին: Իրանի ԱԳՆ-ում հասկացրել են, որ այժմ Խամենիեն թերահավատորեն է վերաբերվում այդ փակելու գաղափարին, բայց նրա կարծիքը կարող է փոխվել:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հորմուզի նեղուցը Իրանի կողմից փակելու խոսակցությունները կրկին աշխուժացել են հուլիսի 3-ից: